Հայ մարդը սոված, բոբիկ պայքարում էր թուրքի դեմ, այսօր էլ պետք է պայքարի՝ հանուն իր տեսակի (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի հյուրն է ՀՀԿ ԵԿ անդամ, պատմաբան Արթուր Կնյազյանը։

Հյուրի հետ զրուցել ենք Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական դասացանկից հանելու միտման և այն հայագիտական ու հասարակագիտական առարկաների մեջ ինտեգրելու մասին։

Արթուր Կնյազյանի դիտարկմամբ Հայոց եկեղեցին հայ մարդու համար առանցքային դեր ունի, երկար տարիներ հենց եկեղեցու շնորհիվ կարողացանք պահել մեր հայի տեսակը, իսկ այսօր փորձում են այդ առարկայի վրա գիծ քաշել կամ ստվերում պահել, որը միանշանակ քննադատության արժանի քայլ է։ Փոխարենը հարևան Ադրբեջանը չունենալով անգամ 100 տարվա պատմություն՝ կեղծ պատմություն է հորինում և սերմանում մատաղ սերունդներին։

Անդրադարձ է կատարվել նաև մեր ազգային գաղափարախոսությանը, որի, ցավոք,  միայն լինելիության հարցն է քննարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում