«ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» (տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 5-ին, Գոշավանքում տեղի ունեցավ «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։

Խորհրդաժողովի առաջին մասը՝ «Սահմանադրությունը՝ իրավական արժեքաբանության որոնումներում» խորագրով, որը վարել է «Իրավական ուղու» համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Զեկուցումներով հանդես են եկել իրավագիտության թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը և իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը (Գերմանիա, հեռավար)։

Խորհրդաժողովի երկրորդ մասը՝ «Սահմանադրության պաշտպանական մեխանիզմները» խորագրով, վարել է «Իրավական ուղու» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Զեկուցումներով հանդես են եկել սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը, իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը և իրավագիտության թեկնածու, մարդու իրավունքների եվրոպական իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։

«Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և պոպուլիզմ» թեմայով հատուկ զեկուցմամբ հանդես են եկել փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանը (Ֆրանսիա, հեռավար)։

Խորհրդաժողովը հեռարձակվել է ուղիղ։

Մանրամասները՝ տեսանյութերում