Սահմանադրական դատարանը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի հյուրն է իրավաբան Հրանտ Սարկիսովը։

Հյուրի հետ զրուցել ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, ԲՀԿ և ԼՀԿ կուսակցությունների ձեռնարկած քայլերի, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանին «պաշտոնանկ» անելու մասին։

Հրանտ Սարկիսովը նշեց, որ այսօր ՍԴ-ն իրավամբ հայտնվել է խորը ճգնաժամի մեջ՝ դատավորներին անօրինական կերպով ազատում են աշխատանքից, մեկ օրում երկրի Մայր օրենք են փոխում, որը սակայն օրենքով ամրագրված չէ և ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է ենթադրվում։

Անդրադառնալով Վենետիկի խորհրդատվական կարծիքին և ՍԴ փոփոխությանը՝ իրավաբանը հարց բարձրացրեց, որ եթե իշխանություններն այդ կարծիքը հաշվի չէին առնելու, ապա ո՞րն էր Վենետիկի հանձնաժողով դիմելու նպատակը։

Մանրամասները՝ տեսանյութում