Հայաստանի իշխանությունները ի վիճակի չե՞ն «հաղթահարել» Ալիևին, թե պարզապես օգնում են նրան

Մեր ԶԼՄ-րում արդեն բազմիցս լուսաբանվել են «Ապշերոնյան խանի»՝ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ՝ կապված այսօրվա «հեղափոխական իշխանությունների»՝ ծխախոտի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու հետ և այլն: Իրեն որպես թուրք՝ ընդ որում որպես ամենախենթ և հետևողական պանթուրքիստ ներկայացնող քուրդ-հրեա Ալիևի հայտարարություններում կային նաև տողեր, որոնք վերաբերում էին մեր Ազատամարտի մասնակիցներին սևացնելու (վարկաբեկելու) փորձին: Եվ եթե քուրդ-հրեայի կողմից ծխախոտի մաքսանենգության մեղադրանքներին Հայաստանի ԱԳՆ-ն դեռ ինչ-որ բան պատասխանել է (սակայն ծայրաստիճան անհամոզիչ և անհասկանալի. Շատե՞րն են տեղյակ «ռանդոմատ»-ի կամ «պրանդոմատ»-ի մասին՝ միայն եզակիներն են տեղյակ), ապա ի պատասխան այն մեղադրանքներին, որ իբր հայ զինվորներն ու սպաները կատարել են «ռազմական հանցագործություններ», Երևանը որոշել է լռել…

Արդյո՞ք Երևանում իշխանության ղեկին են Ալիևի հանցավոր կլանի մերձավոր ազգականները, մի՞ թե այսօր Երևանում իշխանությունները նույնպես քուրդ-հրեաներ են: Կամա, թե ակամա, բայց յուրաքանչյուր հայ և յուրաքանչյուր հայուհի պարտավոր են հարցնել, նախ՝ իրենք իրենց. ո՞վքեր են Հայաստանում իշխանության ղեկին, ի՞նչ ազգություն ունեն այդ մարդիկ, «ո՞ւմ թիմի կողմից են նրանք խաղում»՝ նստելով գահերի և նախարարների աթոռներին Երևանում: Եթե մեր համաքաղաքացիներն իրենք իրենց համար գտնեն այս հարցերի պատասխանները, ապա կգա նաև հերթը`այդ հարցերը հրապարակայնորեն բարձրաձայնելու և հասցեագրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են ոչ միայն համարժեք պատասխան տալ Իլհամ Ալիևին, այլև կանխարգելիչ կերպով` նախապես չեզոքացնել Մեծ հայրենական պատերազմի տարիներին Խորհրդային բանակում խուսափողի վաստակին: Ախր շատ լավ էլ հայտնի է, որ Իլհամի հոր համար իր հզոր եղբայրը «ձևակերպել էր» հիվանդությունը և տեղավորել ՆԳԺԿ-ի օրգաններում… Ի դեպ, ինչպես բոլորը հասկանում են, Ի. Ալիևը նույնպես երբեք չի զորակոչվել Խորհրդային բանակ: Այսպիսով, որոշակի տեսանկյունից նրանք «գտել են միմյանց». բանակային ծառայությունից խուսափողները (դասալիքներ) հայկական ազգանուններով ու Ալիևները…

Դե, ինչպես ասում են խուսափողներից (դասալիքներից) նույնիսկ որևէ բան խնդրելը կամ հարցնելը արդեն տիեզերական, համընդհանուր մեղք է Աստծո և ժողովրդի առջև: Բայց ի՞նչ է այսօրվա Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը. արդյո՞ք դա նույնպես հերթական հանցագործի «անձնական բիզնեսն է»: Իսկ բանակում ծառայությունից խուսափելը քրեական հանցագործություն է, ով չի հավատում, կարդացեք Քրեական օրենսգիրքը, ուզում եք` ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը, ուզում եք` ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդված: Ճիշտ է, մեզ մոտ ընդունել են (2003-ին) «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, որը հնարավորություն է տալիս քրեական պատիժը փոխարինել տուգանքով: Որպես վերջնական վավերականության ժամկետ սահմանվել էր 2009թ. մարտի 1-ը: Սակայն խորհրդարանը բազմիցս անգամ երկարաձգել է այն կառավարության առաջարկով: Յուրաքանչյուր «դասալիքի» վճարած տույժը հաշվարկվում է ըստ տարիների` քանի տարի է նա անցկացրել երկրի սահմաններից դուրս՝ սկսած չափահաս տարիքից մինչև վերադառնալը: Այս պատճառով շատերը վերադառնում էին 27 տարեկանը լրանալուց հետո, երբ զորակոչն այլևս չի սպառնում նրանց: Տուգանքի չափը, որը սահմանվել է 2019 թվականի մայիսին, երբ օրենքը երկարացվել է վերջին անգամ, կազմում է 1,8 միլիոն դրամ [մոտ 4 հազար դոլար]: Բայց դա վերաբերում է նրանց, ովքեր փախել են երկրից: Իսկ ի՞նչ անել նրանց հետ, ովքեր մնալով Հայաստանում, ամեն կերպ դասավորում էին գործերը, որպեսզի չծառայեն: Որտե՞ղ են նրանք: Նայեք խորհրդարանի և կառավարության ներկայիս կազմին: Միանգամից կգտնեք… Հանուն արդարության, 2019-ի դեկտեմբերին մեր Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել այս «առևտրական» օրենքի գործողությունը, և որ «այժմ այլևս հնարավոր չի լինի փրկագնով ազատվել բանակից»:

Ինչ էլ գրես, փաստը մնում է փաստ. ՀՀ ԱԳՆ-ն արժանապատվորեն չի արձագանքել մեր հերոսների, Ազատամարտի մեր մասնակիցների մասին Ալիևի սուտ խոսքերին: Բայց չէ՞ որ ԱԳՆ-ն «հարված է բաց թողել» Ալիևից՝ հարվածի տակ դնելով Հյաստանը և նրա բոլոր քաղաքացիներին: Այս իրավիճակի կապակցությամբ կա երկու առաջարկ. 1) բոլոր նրանք, ովքեր չեն ծառայել Հայոց բանակում, ինքնակամ հրաժարական են տալիս կամ վայր են դնում պատգամավորական մանդատները. 2) Արտաքին գործերի նախարարն ու մամլո խոսնակը ենթարկվում են առնվազն կարգապահական պատասխանատվության կամ անվերապահորեն ազատվում աշխատանքից`զբաղեցրած պաշտոններին չհամապատասխանելու հիմքով:

Սերգեյ Շաքարյանց