Հայաստանը հզոր երկիր դարձնելու համար միայն ազգային իշխանություններ են հարկավոր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը, որի հետ խոսեցինք ազգային գաղափարախոսությունից, լավ հայրենիք ունենալու երազանքից և այդ երազանքին հասնելուն խանգարող հանգամանքներից ու պատճառներից։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի նոր Հանրապետության 30-ամյա ճանապարհը սխալ ուղով է գնացել, և երկրի ղեկին միշտ հայտնվել են ոչ ազգային, երկիրն ու մեր հայկական արժեքները չսիրող ղեկավարներ, որոնք ծառայել են արտաքին ուժերին և նպաստել երկրի կազմաքանդմանը։ Այսօրն էլ բացառություն չէ, ավելին, այսօր Հայաստանի բռնած քաղաքական կուրսն ավելի տեսանելի է դարձնում, թե որտեղից են փորձում մեզ կառավարել, թե որտեղից են թելադրվում մեր օրակարգերը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ ասելով, որ մենք պետք է զերծ մնանք այս կամ այն պետությանը ստրկանալուց։ Խոսեցինք այսօր ազգային արժեքները ծաղրելուց, որի նպատակը սպառող ու կառավարելի ժողովուրդ ձևավորելն է։

Մանրամասները՝ տեսանյութում