Սեռական դաստիարակությունն այնուամենայնիվ կներդրվի դպրոցներում, մանկավարժներն արձագանքում են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են  «Պատանիների ստեղծագործական կենտրոնի» հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, մանկավարժ, Մայր Մանե կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանը, կրթության փորձագետ, վաստակաշատ մանկավարժ Անահիտ Բախշյանը։ Հյուրերի հետ խոսեցինք դպրոցներում սեռական կրթության չափորոշիչների ներդրման՝ կառավարության քայլերի մասին, առկա ռիսկերի և անկախ մասնագետների առաջարկությունների մասին։

Հաղորդման հյուրերն ասին, որ առաջին հայացքից կառավարության ներկայացրած չափորոշիչներում որևէ խնդիր չեն տեսել, բայց հետագայում մասնագիտական աչքով զննելիս հասկացել են, որ մի շարք խութեր կան դրանցում, որոնք կարող են հետագայում օգտագործվել բոլորովին այլ նպատակներով՝ երեխաների գիտակցության մեջ արժեհամակարգեր փոխելու։ Եվ այժմ խմբի մասնագետներն առաջարկություններ են մշակել, որոնցով փորձել են չեզոքացնել այդ ռիսկերը։

Մանրամասները՝ տեսանյութում