Ժամանակակից Հայաստանի քրոնիկները

Երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում են իրավական նորմերին համապատասխան, ապա ակամա այնպիսի զգացողություն է առաջանում, որ կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ են խելագար համարում:

Ահա միայն մի քանի էպիզոդ այսօրվա Հայաստանից:

Ոստիկանությունը շարունակում է հակաիրավական գործողություններ և հարցաքննություններ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ:

Ոստիկաններն ապօրինի խոչընդոտում են Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունների կատարմանը:

Կորոնովիրուսով հիվանդացածների քանակը ավելացել է մոտ 600- ով ընդամենը մեկ օրում:

Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում․ այսպես կոչված դիմակ-գրոհ է անցկացվել ԱրմՆյուզի գրասենյակում:

Ակտիվորեն շրջանառվում են հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումների ուղեվարձի կտրուկ բարձրացման մասին լուրերը:

Առողջապահության նախարարությունը կորցնում է կորոնավիրուսից զոհվածների մարմինները:

Իհարկե, ես ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչպես կարելի է անվանել ողջ այս անհեթեթությունը, որ կատարվում է երկրում:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ժամանակակից Հայաստանի քրոնիկները:Երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում ենիրավական…

Опубликовано Arman Abovyan Пятница, 3 июля 2020 г.