Արցախում նախօրեին կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել:
Արցախ  տեղեկատվական շտաբի տվյալներով, մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
Բուժառուներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2067 է: