Ուսադիրը դասալիքի կապրիզների իրականացման համար չէ

Ոստիկանությունն, առանց որևէ հիմք ներկայացնելու, խոչընդոտելով ՍԴ դատավորի մուտքը ՍԴ՝ ոչ միայն իրավական, այլև բարոյական նորմերն է արհամարհում։

Ակնհայտ ապօրինի հրամանը չկատարելու, հետևապես քրեական պատասխանատվության չենթարկվելու փոխարեն, տիկնայք և պարոնայք իրավակիրառնե՛ր, հակառակը մի արեք՝ ակնհայտ ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության։

Իրավունքը մի կողմ՝ միթե՞ սպայական ձեր արժանապատվությունը թույլ է տալու ինքներդ ձեր խղճի առաջ մաքուր լինեք, երբ այսօր իբրև թե ծառայելով պետությանը՝ ջուր եք լցնում Հայաստանի Հանրապետության կործանման ջրաղացին։

Հ.Գ. Ուսադիրը դասալիքի կապրիզների իրականացման համար չէ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Ոստիկանությունն, առանց որևէ հիմք ներկայացնելու խոչընդոտելով ՍԴ դատավորի մուտքը ՍԴ, ոչ միայն իրավական, այլև բարոյական…

Опубликовано Վահե Եփրիկյան Пятница, 3 июля 2020 г.