Ի՞նչ արտաքին ուժեր են ուղղորդում Փաշինյանին ու իր թիմին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Սուրեն Սարգսյանն է:

Ի՞նչ քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարածաշրջանային երկրների, գերտերությունների հետ։ Դատելով Փաշինյանի իշխանության քայլերից, կա այն համոզմունքը, որ իշխանության են եկել հակառուսական ուժեր, որոնց նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները, և հասնել նրան, որ դրվի Հայաստանից հայ-ռուսական 102 ռազմաբազայի դուրս բերման, Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը դադարեցնելու հարցերը: Եվ այսօր տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստականորեն սրում:

Նկատենք, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից խոսելիս որոշ իշխանավորներ, պատգամավորներ շեշտում են, թե այդ հարաբերություններում Հայաստանի, հայ ժողովրդի ինքնիշխան շահը ոտնահարված է, մեր արժանապատվությունը ոտնահարված է, մենք խամաճիկի կարգավիճակում ենք: Մինչդեռ, օրինակ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին խոսելիս՝ այդ նույն անձինք մոռանում են ինքնիշխանության, ազգային արժանապատվության մասին, և հակառակը, շեշտադրում են, թե փոքր երկիր ենք ու պետք է ընդունենք մեծ տերության՝ ԱՄՆ խաղի կանոնները: Ի՞նչ բացատրություն ունի այս երևույթը։

Արտաքին ի՞նչ ուժերի կողմից է ուղղորդվում Փաշինյանի իշխանությունը՝ ամերիկյան գլոբալիստների՞։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում