Սեռական մշակույթի հեղաշրջման քայլեր են արվում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը, փաստաբան Արմինե Ֆանյանը, որոնց հետ խոսեցինք հայաստանյան դպրոցներում սեռական կրթության չափորոշիչներից։

Լանսարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո կառավարությունը լծվեց դպրոցներում սեռական դաստիարակության չափորոշիչների ներդրման գործընթացին և ներկայացվեց այնպիսի փաստաթուղթ, որը լուրջ մտահոգություններ է առաջացրել փորձագետների շրջանում։

Ի՞նչ խնդիրներ կառաջացնի վաղ տարիքում երեխաների սեռական դաստիարակությունը, արդյո՞ք սեռական դաստիարակությունը կկանխի երեխաների սեռական շահագործումն ու բռնությունը, ինչի՞ մասին է վկայում միջազգային փորձը։

Հաղորդման հյուրերը, որոնք չափորոշիչների համար առաջարկների մշակման կամավորական նախաձեռնող խմբի փորձագետներ են, ներկայացրեցին իրենց մտահոգությունները և ասացին, որ հանդիպել են ՀՀ նախագահի հետ, որն էլ նրանց աջակցելու պատրաստակամություն է հայտել։ Առաջիկայում փորձագիտական խմբի առաջարկները կներկայացվեն կառավարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում