Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

ՀՀ Ոստիկանության ծառայողները այցելել են «Արմնյուզ»  հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը:
«Բոլորին էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, ինչի համար այսօր Ոստիկանության ներկայացուցիչները վարչական տույժ են կիրառելու «Արմնյուզ» ՀԸ–ի նկատմամբ: Մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատ խոսքին խոչնդոտելու անհիմն փորձի հետ: Լրատվամիջոցների ազատությունը չի կարող զոհ դառնալ որևէ կառավարության կամ ոստիկանության քմահաճույքներին»,- ասաց Ֆարմանյանը:

Սամվել Ֆարմանյանն ասաց, որ իրենք սա դիտարկում են որպես «Արմնյուզ» հեռուստաընկերության և լրատվամիջոցների ազատությանը նետված ձեռնոց, որը ստանալու է համարժեք պատասխան. «Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի: Սա հազարավոր մարդկանց տասնամյակների ձեռքբերումն է, սա մի ազատություն է, առանց որի մենք արդյունավետ և զարգացող պետություն չենք կարող ստեղծել, և եթե «Արմնյուզի» եթերը որևէ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մի ոստիկանության դուրը չի գալիս, ուրեմն պատճառները պետք է փնտրել  ոչ թե դիմակի բովանդակության, դրա առկայության ու բացակայության մեջ, այլ պետք է լրիվ այլ տեղ փնտրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Опубликовано Samvel Farmanyan Пятница, 3 июля 2020 г.