Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին (տեսանյութ)

Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին: Այս մասին տեղեկացնում է Լիտվայում Հայաստանի դեսպանությունը:

Նվերները Հայաստան են ուղարկվել հուլիսի 3-ին` լիտվական ռազմական ինքնաթիռով:

Նշենք, որ Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով օրերս բժիշկների խումբ էր ուղարկել Հայաստան։ Տրամադրվել են նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ ու սարքավորումներ:

Տեսանյութը՝

Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին, որը հուլիսի 3-ին Հայաստան տեղափոխվեց լիտվական ռազմական ինքնաթիռով

Опубликовано Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia Пятница, 3 июля 2020 г.