Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 001 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 524 հազարից: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 162 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 837 հազար 189 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 131 հազար 485 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 501 հազար 353-ի, մահերինը՝ 61 հազար 990-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 667 հազար 883 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 859 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է:  Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը մեկ օրում  ռեկորդային աճել է՝  20 903 վարակված,  իսկա ընդհանուր առմամբ այս երկրում գրանցվել է 627 հազար 168 դեպք: Մահացածների թիվը կազմում է 18 հազար 225:

Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 297 հազար 183, մահերինը՝ 28 հազար 368: Իսպանիաին հաջորդում է Պերուն: Պերուն առանձնանում է 292 հազար 004 ընդհանուր, 10 հազար 045 մահվան դեպքով:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 284 հազար 541  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 920 մարդ

Մեծ Բրիտանիայում առկա է 283 հազար 787 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 43 հազար 995: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 240 հազար 961 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 818: Վարակվածների ընդհանուր թվով Իտալիայում հաջորդում է Մեքսիկան, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Մեքսիկայում առկա է 238 հազար 511  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 29 հազար 189 մարդ: Մեքսիկային հաջորդում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 232 հազար 863-ի, մահացածներինը՝ 11 հազար 106-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202 հազար 284 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 167 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 5 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 542 է, որից ապաքինվել է 78 հազար 499-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 135-րդ  տեղում է: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 943-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 821-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 49-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 27 հազար 320 է: Վարակի հետևանքով մահացել է 469 մարդ, իսկ ապաքինվել է 15 հազար 484 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: