Ուշքի եկեք, տղաներ և աղջիկներ, մինչ դուք հույսեր եք փայփայում, որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում

Գիտե՞ք, ամենամեծ խնդիրը որն է երկրում…

Իմ կարծիքով նա է, երբ իշխանավորները կամ ադեկվատությունից են զուրկ, կամ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին կամ էլ հաճախ երկուսն միասին։

Տեսեք՝ ինչ է կատարվում, ակնհայտ «բարդակի» երեսից (ներեցեք բառիս համար) կորել է մարդու դի, ԱԺ պատգամավորը (տիկին Զոհրաբյանը )բարձրաձայնել է խնդրի մասին, իսկ առողջապահության նախարարը այս փաստից խիստ նեղացել է և զայրացել է։

… առողջապահության նախարարը գոնե ներողություն խնդրի մարդկանցից կամ գոնե ամոթի զգացմունքից սուս փուս մի տեղ թաքնվի , իր արևին «թույն» բոցերա անում և մինչ ինքը շարունակում է իր «կիսամեռ» քաղաքական ուժի թեզերը առաջ բրդել, այդ պահին մարդիկ շարունակում են զոհվել համավարակից և իշխանության ադեկվատության խայտառակ պակասից։

Ուշքի եկեք, տղաներ և աղջիկներ, մինչ դուք հույսեր եք փայփայում, որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում։

Ինչ վերաբերում է «մահացած» քաղաքական ուժերի թեմային, ապա կարծում եմ, որ առաջին հերթին նախարարը պետք է մտածի իր ուժի խայտառակ կարգավիճակի մասին և առհասարակ շատ զգույշ խոսի մահերի մասին… շատ զգույշ։

Հ.Գ. Իրենց դեպքում մի շատ լավ ասացվածք կա՝ «գերեզման փորողը ինքը ընկավ փոսի մեջ»։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Գիտեք ամենամեծ խնդիրը ո՞րն է երկրում…Իմ կարծիքով նա է, երբ իշխանավորները կամ ադեկվատությունից են զուրկ, կամ չեն…

Опубликовано Arman Abovyan Четверг, 2 июля 2020 г.