Փորձագետը նշել է, թե ինչու է մերժվում մուտքը Շենգենյան երկրներ

Մուտքի արտոնագիր ունենալ չի ​​նշանակում, որ ձեզ թույլ կտան Շենգենյան տարածք մուտք գործել առանց խոչընդոտների: Մտնելով ոչ այն երկիրը, որի համար վիզա եք ստացել, ուղևորության նպատակը հաստատող, վիրուսային հիվանդության, ինչպես նաև հղիության փաստաթղթի բացակայությունը կարող են դառնալ մուտքի սահմանափակման հիմք: Այս մասին ռուսաստանյան «Փրայմ» գործակալությանը հայտնել է փաստաբան, «Յակովլևը և գործընկերները» իրավաբանական խմբի գործընկեր Վերոնիկա Սալնիկովան:

Մուտքի արտոնագիր ստանալու համար փաստաթղթեր նեկայացնելով, դիմումատուն կարող է մերժում ստանալմի շարք պատճառներով, որոնցից առաջինը փաստաթղթերի թերի կամ ոչ պատշաճ փաթեթ է:

Յուրաքանչյուր պետություն առաջ է բերում փաստաթղթերի վերաբերյալ իր պահանջները, և բացի սահմանված ցուցակից, դիմորդները, որպես կանոն, կցում են մի շարք լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են հարցաթերթիկում նշված տեղեկատվությունը: «Անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել փաստաթղթերի պահանջները և նախքան ներկայացնելը ստուգել, թե արդյոք ամեն ինչ հավաքված է պատշաճ ձևով: Փաստաթղթերում տեղեկատվության անհամապատասխանությունը (կամ նույնիսկ կեղծ տեղեկությունները, կեղծված վկայականները) կամ ինչ-որ թղթի կտոր չլինելը կարող են մերժման պատճառ լինել», – նշել է փորձագետը:

Նրանք կարող են նաև հրաժարվել վիզայի տրամադրումից, եթե ներկայացված փաստաթղթերը պարունակում են ժամանակավրեպ տվյալներ: Բացի դրանից, որոշ երկրներում կան սահմանափակումներ վերջերս այլ երկրներ կատարած այցերի և անձնագրում այդ երկրներ այցելության մուտքի արտոնագրի միաժամանակյա առկայության վերաբերյալ: