Փոմպեոն մեկնաբանել է Ռուսաստանին G7 գագաթնաժողով հրավիրելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն վստահ է, որ Ռուսաստանի հետ պետք է ավելի հաճախ հաղորդակցվել, բայց Մոսկվային Մեծ յոթյակի (G7) գագաթնաժողովին հրավիրելու որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և G7-ին: Երբ նրանք այնտեղ էին, նրանք խնդիրներ էին առաջացնում, հիմա դրանից դուրս են, և նրանք շարունակում են ռիսկ ներկայացնել մեզ համար: Մենք պետք է խոսենք ռուսների հետ: Համոզված եմ, որ շատ կարևոր է ավելի հաճախ շփվել Ռուսաստանի հետ», – բացատրել Փոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Որպես օրինակ նա նշել է Վիեննայում կայացած վերջին ռուս-ամերիկյան բանակցությունները ռազմավարական կայունության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ G7- ի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի ԱՄՆ-ում: Ռուսաստանը 2014 թվականից չի մասնակցում խմբի աշխատանքներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հետաձգել G7- ի գագաթնաժողովը և հրավիրել Ռուսաստանին: