Աշխատանքային ստուգայց 3-րդ զորամիավորումում

Հուլիսի 1-ին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում:

Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը: Ստուգվել են անձնակազմի ֆիզիկական, մարտական և մասնագիտական պատրաստվածությունը, տրվել ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցման արդյունավետության զարգացմանը միտված ցուցումներ:

Աշխատանքային խումբը ծանոթացել է առօրյա ծառայության կազմակերպմանը և վերանորոգման ընթացիկ աշխատանքներին: Զորամասի հրամանատարը ներկայացրել է ռազմական տեխնիկայի և սպառազինության նոր ձեռքբերումները: