Լավ է, որ սայլը տեղից շարժվեց
Այսօր ԱԺ երկու խմբակցություն դիմել է ՀՀ ԱԺ նախագահին նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությամբ:
Լավ է, որ սայլը տեղից շարժվեց:
Առաջին անգամ նման առաջարկություն հնչեցրել եմ ես դեռ 3 ամիս առաջ, այս տարվա ապրիլի 9-ին, հետո մի քանի անգամ հրապարակավ անդրադարձել եմ այդ գաղափարին:
Բացի թվարկած հարցերից, հանձնաժողովը պետք է մանրամասն ուսումնասիրի նաև համաճարակի դեմ պայքարի համար օգտագործված պետական և այլ միջոցների արդյունավետությունը, ծառայությունների և ապրանքների ձեռքբերման թափանցիկությունը, գնումների գործընթացը և օրինականությունը, քանզի ակնհայտ է, որ այդտեղ եղել են և կան բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր և ահազանգեր:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր ԱԺ երկու խմբակցություն դիմել է ՀՀ ԱԺ նախագահին նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ…
Опубликовано Armen Ashotyan Четверг, 2 июля 2020 г.