Վրաստանը ժամանակավորապես կբացի ցամաքային միջանցքը Հայաստանից վերադարձող ռուսաստանցիների համար

Վրացական կողմը համաձայնեցրել է իր տարածքով ավտոբուսներով տարանցումը Հայաստանից տուն վերադարձող Ռուսաստանի քաղաքացիների համար, հայտնել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:

Ըստ դիվանագիտական ​​առաքելության տեղեկատվության՝ այժմ տարվում է այս վերադարձի ասպեկտների կազմակերպումը։

«Դեսպանատան հետ պայմանավորվածության համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներե» ՓԲԸ-ն պատրաստ է իր վրա վերցնել զբոսաշրջային կարգի հարմարավետ ավտոբուսների վճարման ծախսերը (օդորակիչով եւ զուգարաններով), ինչը մեծապես կնպաստի տարանցումը հարեւան պետության տարածքով, քանի որ տեխնիկական կանգառներ անել չի պահանջվի: Ցուցակները կազմվելու են ավելի վաղ Ձեր տրամադրած տվյալների հիման վրա, ինչի արդյունքում դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցները կկապվեն ՌԴ քաղաքցիների հետ։ Կապահովվի տրանսպորտային միջոցների անհրաժեշտ սանիտարական մշակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։