ԱԻՆ-ը զգուշացնում է. ժամը 11:00- 17:00-ը խուսափեք արևի ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից: Գրել է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: