Թե՞ ճշմարտությունը լսելն այնքան ձեզ համար անընդունելի է, որ իրական տնտեսական պատկերից վրդովված՝ միայն վրեժխնդրությունով եք ունակ զբաղվել

Խոսենք մի քիչ թվերից։ Ժողովո՛ւրդ ջան, հիշում եք, չէ՞, հունիսի հինգին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը,երբ պարզ և բաց ֆորմատով հայտարարվեց, որ Հայաստանի տնտեսությունը փաստացի պայթել է… հիշեցնեմ նաև, որ հենց այդ ելույթը պատճառ դարձավ, որ իշխանությունը գազազի և իսկույն հրահանգի լայնածավալ քաղաքական հետապնդումներ սկսել իր դեմ, զուգահեռ իրենց վարձկան խառա-խուռա սպիկեռները սկսեցին բոլորով հերքել տնտեսական ծանր իրավիճակի իրողությունը։

Իշխանությանը «վիձիտելի» դուր չեկավ Ծառուկյանի կոշտ գնահատականները …և ահա արդեն այս օրերին պետական մարմինները(ընդգծում եմ` ՊԵՏԱԿԱՆ մարմինները) հրապարակեցին տնտեսական անկման թվային տվյալները։ Եվ այսպես …

  1. Շինարարության ոլորտում կանխատեսվում է -11,2% անկում
  2. ծառայությունների ոլորտում` -4,3% անկում,
  3. արդյունաբերության անկումը կկազմի -2,2%
  4. Մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի չափով:
  5. Դրսից դրամական տրանսֆերները կկրճատվեն 22-25 %։
  6. Տնտեսական աճը, որը կանխատեսվում էր մոտ 5,3% աճ, իրականում ունենալու է -4% անկում։

Հիմա ավելի պարզ. այս տոկոսների ետևում ակնհայտ երևում է մի պարզ իրողություն։ Զանգվածային գործազրկություն, տնտեսական ոլորտների վախճան, հարյուր հազարավոր մարդկանց գոյատևելու խնդիր։ Իսկ եթե այս ամենին գումարենք, որ այս անկման թվերը, ցավոք, վերջնական չեն,ապա իրավիճակի գնահատականը գնալով էլ ավելի վատանալու է։

Հիմա հարց… ի՞նչ էր Ծառուկյանը սխալ ասել, որ հարձակվեցիք։

Թե՞ ճշմարտությունը լսելն այնքան ձեզ համար անընդունելի է, որ իրական տնտեսական պատկերից վրդովված՝ միայն վրեժխնդրությունով եք ունակ զբաղվել։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Խոսենք մի քիչ թվերից։Ժողովո՛ւրդ ջան,հիշում եք, չէ՞ հունիսի հինգին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը,երբ պարզ և բաց…

Опубликовано Arman Abovyan Среда, 1 июля 2020 г.