Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքները

Հարգելի ընկերներ,

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից․

  1. ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և
  2. նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու

վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավել նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում:

Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տաս չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան:

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից

Հարգելի ընկերներ, Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված…

Опубликовано Amram Makinyan Четверг, 28 мая 2020 г.