Իսկ ինչո՞ւ Նիկոլը չի հրաժարվում ասենք՝ ՀԲ կամ ՀԱՀ վարկերից

Ներքաղաքական զարգացումների այս դժվարին փուլում, երբ իշխանությունը ուզուրպացնում է ՍԴ-ն, մի կարևոր փաստ մնում է ուշադրությունից դուրս:

Ինչպես տեղեկացանք թավշյա կառավարությունը հրաժարվել է ռուսական վարկից, որը տրամադրվում էր Մեծամորի ԱԷԿ-ի համար: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ԱԷԿ-ը լինելով ստրատեգիական նշանակության կարևորագույն օբյեկտ, մշտապես կապված է եղել ռուսական կողմի հետ և մասնագիտական և անվտանգության և ֆինանսավորման առումով այն միայնակ պահպանելը բավականին բարդ և թանկ հաճույք է: Ավելին, այն ունի նաև պաշտպանողական նշանակություն և թե Թուրքիայի, թե Ադրբեջանի պարագայում ստիպում է նրանց լինել զգոն և զգույշ ՀՀ դեմ իրենց պլանավորած գործողություններում, քանի որ յուրաքանչյուր ատոմակայան հանդիսանում է պատրաստի միջուկային վտանգ ահռելի մեծ շառավիղով:
1976 թ. շահագործվող ատոմակայանը փակվել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ինչը մենք մինչ օրս հիշում ենք և դժվար էլ մոռանանք:

Հիմա Նիկոլի կառավարությունը հրաժարվելով ռուսների վարկից, հիմնավորում է այն, որ վերանորոգումը և մյուս հարցերը կլուծենք պետական բյուջեի հաշվին, այն էլ այս աղետալի վիճակում հայտնված Հայաստանի բյուջեի հաշվին: Հարց է առաջանում, իսկ ի՞նչու է նման որոշում կայացվել, չէ՞ որ քաղաքական գործիչ պետք չի լինել, որ հասկանաս այս քայլի հակառուսական երանգները, չէ՞ որ պարզ է, որ դա արվում է որոշակի դիսկոմֆորտ առաջացնելու համար ՌԴ ղեկավարության և Ռոսատոմի հանդեպ:
Իսկ ինչո՞ւ Նիկոլը չի հրաժարվում ասենք ՀԲ կամ ՀԱՀ վարկերից, վերջերս էլ ԱԺ հաստատեց 250 մլն դոլարանոց վարկը:
Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը:

Եվ իրականում հնարավոր է, որ չունենալով բավարար միջոցներ և մերժելով ռուսական վարկը, մի օր ատոմակայանը իրոք փակվի և «հպարտ» քաղաքացին մոմի լույսով չկարողանա իր հեռախոսը լիցքավորել՝ հայհոյանքներ և անեծքներ գրելու համար, քանի որ Մեծամորի ատոմակայանը ապահովում է մեր երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 40%-ը:
Ի դեպ ԱԷԿ-ը հուլիսի 1-ից կանգնեցվել է 65 օրով:

Հ.Գ. Չմոռանանք նաև որ այս համատեքստում քննարկվում է նաև ռուսական ալիքները փակելու հարցը:
Նավալնու Հ1-ի եթերում հայտնվելն էլ այսօր ձեզ կենդանի ապացույց:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունըՆերքաղաքական զարգացումների այս դժվարին փուլում,երբ իշխանությունը…

Опубликовано Վահան Բաբայան Среда, 1 июля 2020 г.