Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 819 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 519 հազարից: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 040 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 779 հազար 953 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 130 հազար 798 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 453 հազար 369-ի, մահերինը՝ 60 հազար 713-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 661 հազար 165 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 683 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 605 հազար 775 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 17 հազար 855:

Մեծ Բրիտանիայում առկա է 313 հազար 483 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 43 հազար 906: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 296 հազար 739, մահերինը՝ 28 հազար 363: Իսպանիաին հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Իտալիային և Չիլիին: Պերուն առանձնանում է 288 հազար 477 ընդհանուր, 9 հազար 860 մահվան դեպքով:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 282 հազար 043  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 753 մարդ: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 240 հազար 760 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 788: Վարակվածների ընդհանուր թվով Իտալիայում հաջորդում է Մեքսիկան, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Մեքսիկայում առկա է 231 հազար 770  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 28 հազար 510 մարդ: Մեքսիկային հաջորդում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 230 հազար 211-ի, մահացածներինը՝ 10 հազար 958-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201 հազար 098 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 150 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 3 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 537 է, որից ապաքինվել է 78 հազար 487-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 135-րդ  տեղում է: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 939-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 817-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 26 հազար 658 է: Վարակի հետևանքով մահացել է 459 մարդ, իսկ ապաքինվել է 15 հազար 036 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: