Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞ ստացվում. Իմացիր լուծումը

Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞ ստացվում։ Այլևս գործազու՞րկ ես։ Թոշակառու ծնողներիդ օգնել չե՞ս կարող։

Իմացի՜ր լուծումը։

Գտի՜ր քո տարածքից ընտրված պատգամավորներին, ում 70% ձայն ես տվել։ Ու պահանջի՜ր քեզ հասանելիք աջակցությունը։ Նրանք քեզ լավ կյանք էին խոստանում, քանզի նախկին «թալանչիներին» վերացրել էին։

Ուսումնասիրի՜ր նրանց ու մարզպետների եկամուտները, գտիր 2 տարվա մեջ Երևան քաղաքում և այլ տեղերում բնակարաններ, հողատարածքներ, այլ գույք «մաքուր աշխատավարձով» ձեռքբերած բազմաթիվ պաշտոնյաներին և պահանջի՜ր քո «թավշյա» փայը։

Իմացի՜ր, որ քո սրտի պատգամավորը միայն անցյալ տարի միջինը 10 000 $ պարգևավճար է ստացել՝ չհաշված բարձր աշխատավարձը, գործուղումներն ու օրապահիկները։

Պահանջի՜ր կամ տապակվի՜ր օրեցօր հյուծվող սեփական ենթամաշկային ճարպոնիդ մեջ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞…

Опубликовано Armen Ashotyan Среда, 1 июля 2020 г.