Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք

Վերջին մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 22 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում է Netgazeti.ge կայքը` հղում անելով կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 939 դեպք, վարակվածներից 817-ն առողջացել է, 15-ը` մահացել:

3 080 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 242 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 811 206 է, մահացել է 519 095 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 215 երկրներում: