Բաց նամակ ՀՀ վարչապետին

Ֆեյսբուքյան օգտատեր Վանո Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ գրառմամբ․

«Խնդրում եմ տարածել…

Բաց նամակ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան – ին

Մեծարգո վարչապետ, ՀՀ Կառավարության կողմից 27 մայիսի 2020թ. N 874-Ն որոշումը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել լեռնային բնակավայրերում աշխատող հազարավոր քաղաքացիների շրջանում։ Բանն այն է, որ N 874-Ն որոշումով փոխել է բնակավայրերի բարձր լեռնային լինելու (կարգավիճակը) նիշը և նոր չափանիշ է սահմանվել, ըստ այդմ բարձր լեռնային բնակավայր են համարվելու ծովի մակարդակից  2000 մետր և ավելի բարձրություն ունեցող բնակավայրերը։ Դա նշանակում է բարձրադիր բնակավայրերում աշխատող հազարավոր քաղաքացիների ամսեկան աշխատավարձի շեշտակի նվազեցում, քանի որ բարձր լեռնային բնակավայրերում աշխատողի աշխատավարձին միանում է նաև բարձր լեռնային հավելավճարի բաղադրիչը։

Կառավարության այս որոշումը ոչ միայն անընդունելի է այլ նաև կարող է հանգեցնել աղքատության մակարդակի շեշտակի աճին։

Օրինակ՝ դպրոցում ամսեկան 70 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցչի աշխատավարձը կնվազի ամսական մոտ 6-ից 8 հազար դրամ և այդպես շարունակ։

Այս օրերին ինձ էին դիմում բազմաթիվ աշխատող քաղաքացիներ՝ ուսուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներ, հատուկ խնամքի հաստատությունների աշխատակիցներ, բուժաշխատակիցներ և այլն…

Ավելին՝ Կառավարության 27 մայիսի 2020թ. N 874-Ն որոշմանը դեմ են արտահայտվում նաև ԱԺ-ի իշխող խմբակցության բազմաթիվ պատգամավորներ ևս։

Ես և հազարավոր ՀՀ քաղաքացիներ խնդրում ենք Կառավարության 27 մայիսի 2020թ. N 874-Ն որոշումը չեղյալ համարել։

Դիմումը պաշտոնապես էլ եմ ուղարկել։

Լրագրողներին և բոլոր շահագրգիռ անձանց խնդրում եմ տարածել…»

Խնդրում եմ տարածել…Բաց նամակ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան – ինՄեծարգո վարչապետ, ՀՀ Կառավարության…

Опубликовано Վանո Կարապետյան Среда, 1 июля 2020 г.