Գրպանային ՍԴ ունենալու օպերացիան շարունակվում է. ինչո՞ւ նախագահը հետքայլ արեց (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», և «Հայրենիք» կուսակցությունները երեկ Գլխավոր դատախազություն ներկայացրին ՀՀ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում։ Երեք քաղաքական ուժերը համոզված են` օրենսդիրն ու գործադիրը, մի շարք բարձրաստիճան  պատոնատար անձինք, մասնավորաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, երկրի դեմ իրականացրել են  հանցագործություն՝ սահմանադրական կարգը տապալելով։ Եվ հանցագործությունը շարունակվում է․․․

Այս իշխանությունը մեկ տարուց ավելի է, որ իրականացնում է դատական իշխանությունը զավթելուն միտված գործողություններ, Սահմանադրական դատարանի և դրա առանձին դատավորների դեմ  նախաձեռնում է այնպիսի քայլեր, որոնց նպատակը Սահմանադրական դատարանում կառավարելի մեծամասնություն ձևավորելն է:

Գրպանային Սահմանադրական դատարան ունենալու օպերացիան շարունակվում է:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն է:

Մանրամասությունը՝ տեսանյութում