15 տարի… Շնորհակալություն, որ մեզ հետ եք. Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ը այսօր՝ հուլիսի 1-ին, տոնում է գործունեության 15-ամյակը:

Տարեդարձին նվիրված՝ ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում  կհեռարձակի տոնական համերգ՝ սիրված հայ աստղերի մասնակցությամբ: Այս բացառիկ տոնական համերգի ընթացքում ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենան «NEMRA»-ն, Անուշիկ Ալավերդյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ն, «Project LA»-ը, «Ռեինկարնացիա»-ն, Գարիկը և Սոնան:

Երաժիշտները ելույթ կունենան այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին, Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան պաշտոնական էջի ուղիղ եթերում:

15 տարի… Շնորհակալություն, որ մեզ հետ եք: