Վերադառնում եմ իմ կյանքին ու աշխատանքին. Լևոն Արոնյանը կնոջ մահվանից հետո առաջին հրապարակումն է արել

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և լուսանկարներ է հրապարակել` կից գրառման մեջ հայտնելով, որ վերադառնում է իր կյանքին ու աշխատանքին։ «Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես ընտելանում եմ հեռավար աշխատելուն։ Իդեալական չէ, բայց կարելի է շատ ժամանակ խնայել։ Եվս մեկ նորություն՝ վերջերս այնքան շատ եմ եփում, որ եփածներս արդեն ուտելի են»,- գրել է գրոսմայստերը։

«Ինչպես սովորաբար, շատ երաժշտություն եմ լսել և ինձ համար նորովի վերաբացահայտել արտիստներին։

Խստորեն խորհուրդ եմ տալիս դասական երաժիշտներից լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևային, իսկ վոկալ ջազից՝ Էնդի Բեյին:

Ժամանակս հիմնականում անցկացնում եմ Երևանում, երբեմն էլ ընկերների հետ բնության գիրկ եմ գնում։

Կարանտինի պատճառով սպորտով զբաղվելու անհնարինությունը մի քիչ նյարդայնացնում է, և առայժմ Պոնչիկի հետ (շան,- խմբ.)՝ կշռաքարեր ենք բարձրացնում»,- գրել է շախմատիստը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

Նշենք, որ սա Լևոն Արոնյանի առաջին հրապարակումն է կնոջ՝ Արիաննա Կաոլիի մահից հետո։ Արիաննա Կաոլին Երևանում վթարի էր ենթարկվել մարտի 14-ին ու մահացել էր մարտի 31-ին։

Hey y'all! It's been awhile but now I'm back to work and life! As many of you , I am getting used to be working…

Опубликовано Levon Aronian Вторник, 30 июня 2020 г.