Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 599 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 514 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 812 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 727 հազար 996 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 130 հազար 783 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 408 հազար 485-ի, մահերինը՝ 59 հազար 656-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 654 հազար 405 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 536 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 585 հազար 792 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 17 հազար 410:

Մեծ Բրիտանիայում առկա է 312 հազար 654 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 43 հազար 730: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 296 հազար 351, մահերինը՝ 28 հազար 355: Իսպանիաին հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Իտալիային և Չիլիին: Պերուն առանձնանում է 285 հազար 213 ընդհանուր, 9 հազար 677 մահվան դեպքով:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 279 հազար 393  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 688 մարդ: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 240 հազար 578 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 767: Վարակվածների ընդհանուր թվով Իտալիայում հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Իրանում առկա է 227 հազար 662  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 817 մարդ: Իրանին հաջորդում է Մեքսիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 226 հազար 089-ի, մահացածներինը՝ 27 հազար 769-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 199 հազար 906 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 131 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 19 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 534 է, որից ապաքինվել է 78 հազար 479-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 135-րդ  տեղում է: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 931-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 794-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 47-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 26 հազար 065 է: Վարակի հետևանքով մահացել է 453 մարդ, իսկ ապաքինվել է 14 հազար 563 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: