Ռուսական COVID-19 պատվաստանյութերի երեք նախատիպեր արդյունավետություն են ցուցաբերել

Կորոնավիրուսային վարակի պատվաստանյութի երեք նախատիպերը հաջողությամբ փորձարկվել են: Այս մասին ասել է «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

«Սրանք ամենաառաջատարն են ստացված արդյունքների առումով»,- պատմել է նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Մակսյուտովը հստակեցրել է, որ կենտրոնում մի քանի խմբեր՝ ավելի քան 100 աշխատակից, աշխատում են նոր սերնդի պատվաստանյութերի վրա:

«Ամենակարևորը հիվանդությունից պաշտպանելն է նրանց, ովքեր պատվաստվելու են: Անվտանգ դեղամիջոց ստեղծելը, որը կարող է ձևավորել այդ պաշտպանությունը, ամենամեծ դժվարությունն է», – նշել է նա:

Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան «Վեկտոր» կենտրոնը անվանել էր COVID-19 պատվաստանյութ ստեղծելու առաջատարներից մեկը:

Կորոնավիրուսի համաճարակը տարածվել է գրեթե բոլոր երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 10 միլիոնը, կես միլոնից ավելին մահացել է:

Ռուսաստանում հայտնաբերվել է ավելի քան 641 հազար վարակման դեպք, մահացել է 9166 հիվանդ: