Խաբելու արվեստի վերածած քաղաքականություն, ի՞նչ է հուշում իրականությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը և քաղաքական տեսաբան, վերլուծաբան Հրայր Աղինյանը, որոնց հետ խոսեցինք քաղաքական դաշտում արմատավորված խաբելու ավանդույթի մասին։

Հաղորդման հյուրերը հիշեցրին, որ նորաթուխ իշխանությունները եկան Սահմանադրությունը փոխելու խոստումներով,  սակայն առ այսօր հին Սահմանադրությունն է գերակա, փոխարենը իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել զավթել ամբողջ իշխանությունը։ Որքանո՞վ են նոր իշխանությունները տարբերվում հներից՝ իրենց արտաքին ու ներքին քաղաքական ուղենիշներով, ինչո՞ւ հանրության կյանքում այդպես էլ ոչինչ չի փոխվում և հեղափոխական սպասումները չեն արդարանում։

Հյուրերի հետ խոսեցինք նաև գույքահարկի թանկացում նախատեսող խնդրահարույց օրենքից, երկրում այդպես էլ չհաստատված սոցիալական արդարությունից, քրեաօլիգարխիկ համակարգից։

Մանրամասները՝ տեսանյութում