Իշխանությունները Սահմանադրությունը շղթայել և զավթել են (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի հյուրերն են ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանը և ՀՅԴ ԳՄ պետաիրավական հանձնախմբի նախագահ Մհեր Սահակյանը։

Հյուրերի հետ զրուցել ենք Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին, ՀՅԴ երիտասարդների նախաձեռնած ակցիային` ՍԴ մոտ, որի ժամանակ արձանագրվեց, որ այսօր մեր Սահմանադրությունը շղթայված է։

Սևակ Նազարյանն իր խոսքում նշեց, որ այսօր մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ և ընդգծեց, եթե որևէ մեկը փորձում է շեղվել իշխանության, հատկապես Նիկոլ Փաշինյանի խոսքից, ապա հայտնվում է իշխանությունների թիրախում և նրա հանդեպ սկսվում է հետապնդումների շղթա։

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի նկատմամբ տարվող գործընթացին՝ Մհեր Սահակյանն այն որակեց քաղաքական հետապնդում և արձանագրեց, որ դա սկսվեց այն ժամանակ, երբ Ծառուկյանը հստակ «հասկացրեց» իշխանություններին, որ «դուք ձախողել եք»։

Մանրամասները՝ տեսանյութում