Որքան էլ ժամանակի հայելին շեղի իրականության պատկերները, միևնույն է, անգամ ծուռ հայելիների աշխարհում ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից

Անուրանալի է Արցախի հերոսի, ՀՀ երրորդ նախագահի ծանրակշիռ ավանդը Արցախյան ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման ու կայացման, Արցախի և Հայաստանի պաշտպանունակության զարգացման գործում: Սերժ Սարգսյանի մարդկային առաքինությունները, անցած ուղին, հայրենիքին նվիրումն ու պետականաստեղծ գործունությունը լավագույն օրինակներից մեկն է ազգային-պետական գործչի համար:

Որքան էլ, որ ժամանակի հայելին շեղի իրականության պատկերները, միևնույն է, անգամ ծուռ հայելիների աշխարհում, ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից, և միայն նրանցից է կախված ազգի ու պետության հետագիծը։

Պարոն Նախագահ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան տոնի առթիվ, քաջառողջություն և ամենայն բարիք եմ մաղթում:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Անուրանալի է Արցախի հերոսի, ՀՀ երրորդ նախագահի ծանրակշիռ ավանդը Արցախյան ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության…

Опубликовано Artak Zakaryan Понедельник, 29 июня 2020 г.