2019-ից մինչև հիմա սա հինգերորդ նախաձեռնությունն է, որով փորձում ենք ՍԴ ճգնաժամի հարցը կարգավորել (տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագիծերին` հարց ուղղեց հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։ «2019թ. մինչև հիմա, փաստորեն, սա հինգերորդ նախաձեռնությունն է, ըստ էության, որով մենք փորձում ենք ՍԴ ճգնաժամի հարցը կարգավորել: Արդյո՞ք սա կարող ենք համարել վերջին նախաձեռնությունը, և այս մեկով հնարավոր կլինի, վերջնականապես, խնդրի կարգավորմանը հասնել»,-հետաքրքրվեց  պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում