Սա արդեն աբսուրդ չի, սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի

Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը, ավելի ճիշտ տրամաբանության իսպառ բացակայությունը:

Սա արդեն աբսուրդ չի, սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի։

Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել, իսկ իշխանությունը զբաղված է անկապ, անիմաստ և զավեշտալի փիարով։ Մի կողմից կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին , որ դիմակ չեն կրում և երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում,առողջապահության նախարարն, իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց` ինչպես ձեռքերը լվանալ, իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին, և, իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին։

Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց, համատարած գործազրկությունը համավարակից ոչ պակաս մարդկանց կանգնեցնում է գոյատևելու խնդրի առջև, փոքր և միջին բիզնեսը չգիտի արդեն թե ո՞ր ծակը մտնի , որ փրկվի հարկերից և վարկերից, արտագնա աշխատանքով զբաղվողները համալրել են գործազուրկների բանակը…էլ ո՞ր մեկը ասեմ։

Այս ամենի մեջ է՞լ է ժողովուրդը մեղավոր…դուք հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել արդեն։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը,ավելի ճիշտ տրամաբանության իսպառ…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 29 июня 2020 г.