ԲՀԿ–ն չի մասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ Հայտարարությունն ամբողջական ստորև․

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը , «Բարգավաճ Հայաստանե խմբակցությունը ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին:

Ի տարբերություն մեր որոշ գործընկերների, ովքեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու,Ազգային ժողովի յուրաքանչյուր աշխատակցի և մեր հայրենակիցների հանդեպ, ձեռնպահ ենք մնում վաղը ոչ միայն հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելուց այլ նաև Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելուց: Միևնույն ժամանակ շարունակում ենք հետևել բոլոր զարգացումներին և,իհարկե, շարունակում ենք կատարել Ձեր կողմից մեզ վստահված պատգամավորի պարտականությունները`մշտապես ականջալուր լինել մեր քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրներին:

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով,որ վաղը Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 29 июня 2020 г.