Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երախտիքի խոսքերն է հղել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին՝ բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար․

«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։

Շնորհակալ ենք մեր Սփյուռքից և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներից՝ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժշկական առաքելություններ կազմակերպելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում: