ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշել է, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:

«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում»,- ասել է Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ: