Անտուան դը Սենտ-Էկզյուպերի. երկնքի գերին (տեսանյութ)

Աշխարհում կան մարդիկ, որոնք համամարդկային արժեքների համատեքստում չեն ճանաչում ոչ ազգություն, և ոչ էլ կրոն:

Այդպիսին է ֆրանսիացի գրող, բանաստեղծ, օդաչու Անտուան դը Սենտ-Էկզյուպերին, որը ծնվել է անցած դարի սկզբին, Լիոնում, հունիսի 29 –ին իշխանական ընտանիքում:

Անտուանը, որ մորից արվեստի դասեր էր առնում, այնուհանդերձ հավատարիմ է մնում իր նախասիրություններին՝ տեխնիկային:

Երկնքի նկատմամբ անթաքույց սերը թևեր է առնում:

Նա, որ 12 տարեկանում արդեն առաջին անգամ ճաշակել էր երկնքում ճախրելու բերկրանքը, դառնում է երկնքի գերին, այն այդուհետ դառնում է կյանքի իմաստ:

Նրա կյանքը կապված էր էքստրիմի հետ ու նա կարծես վախ չուներ:

Ստեղծագործելու նրա տաղանդը, որ ի հայտ էր եկել դեռ վաղուց, երբ գրել էր «Ոդիսականի գլխարկը» ստեղծագործությունը, գնահատվել էր ըստ արժանվույն՝ նրան շնորհվել էր գրական առաջին մրցանակ:

Եթե Ֆրանսիայում արգելված էին նրա գրքերը, ապա Ամերիկայում մեծ հաջողություն են ունենում և հենց նրանք էլ պատվիրում են հեքիաթ գրել:

Ծնունդ է առնում համամարդկային մի ստեղծագործություն՝ «Փոքրիկ իշխանը», ինչն էլ նրան համբավ է բերում:

Մանրամասները՝ տեսանյութում