Պատմության մեջ առաջին անգամ Իռլանդիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնեն երկուսով

Պատմության մեջ առաջին անգամ Իռլանդիայում վարչապետի պաշտոնը կկիսի երկու մարդ։

Dw.com-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնի է դարձել շաբաթ՝ հունիսի 27-ին, երբ երկրում ավարտվել են կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին բանակցությունները։

Վարչապետի պաշտոնը 2.5 տարով կզբաղեցնի «Ֆիանա ֆոյլ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Միխոլ Մարտինը։ Այնուհետև նա կազատի պաշտոնը և նույն ժամկետով այն կզբաղեցնի «Ֆինե գել» պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Լեո Վարադքարը։

Իռլանդիայում ընտրությունները տեղի են ունեցել փետրվարին։ Բարդագույն կոալիցիոն բանակցությունները տևել են չորս ամիս։ Կուսակցությունում երկար ժամանակ չէին կարող համաձայնության գալ, այնուհետև բանակցություններին խոչընդոտել էր կորոնավիրուսի համավարակը։

Կոալիցիայի կազմում նաև «կանաչները»։ «Շին Ֆեյն» արմատական կուսակցությունն ընտրությունների արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը մեծ հաջողություն էր կուսակցության համար, սակայն կոալիցիայի կազմում չէր հայտնվել։

59-ամյա Մարտինը կրթությամբ ուսուցիչ է, տարբեր տարիների նա զբաղեցրել է կրթության, առողջապահության, ձեռնարկատիրության նախարարների պաշտոնները, ինչպես նաև որոշ ժամանակ աշխատել է Իռլանդիայի ԱԳ նախարարի պաշտոնում և զբաղեցրել Քորքի քաղաքապետի պաշտոնը։