Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 258 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 504 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 563 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 637 հազար 077 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 128 հազար 437 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 354 հազար 254-ի, մահերինը՝ 57 հազար 658-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 641 հազար 156 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 166 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 549 հազար 197 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 16 հազար 487:

Մեծ Բրիտանիայում առկա է 311 հազար 151 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 43 հազար 550: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 295 հազար 850, մահերինը՝ 28 հազար 343: Իսպանիաին հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Իտալիային և Չիլիին: Պերուն առանձնանում է 279 հազար 419 ընդհանուր, 9 հազար 317 մահվան դեպքով:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 271 հազար 982  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 509 մարդ: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 240 հազար 310 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 738: Վարակվածների ընդհանուր թվով Իտալիայում հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Իրանում առկա է 222 հազար 669  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 508 մարդ: Իրանին հաջորդում է Մեքսիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 216 հազար 852-ի, մահացածներինը՝ 26 հազար 648-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 197 հազար 239 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 097 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 12 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 512 է, որից ապաքինվել է 78 հազար 460-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 926-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 25 հազար 127 է: Վարակի հետևանքով մահացել է 433 մարդ, իսկ ապաքինվել է 13 հազար 297 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: