ԱՀ նախագահը ծաղիկներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը: