Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ, գրում է Tellerreport -ը։

Բնապահպան Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի քաղաքային ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42,5%-ը։

Բարսեղյանը գլխավորում է ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է, ծնվել է Փարիզում: 2002 թվականին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական հարցերով իրավաբան: Որպես բնապահպան-ակտիվիստ՝ մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերի: