Դուք իսկապե՞ս ուզում եք, որ ձեզ լուրջ ընդունեն

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դիմակներ կրելու պարտադրանքին, գրել է․

«Ասում եք` ժողովուրդ, դիմակ կրեք:

Բայց աներձագ երեսփոխան Հրաչը դիմակ չի կրում:

Ասում եք` ժողովուրդ ջան, ինքնակամ լոքդաուն ենք անում: Սրճարան մի գնացեք, այլապես այս վիճակից երբեք դուրս չենք գալու:

Բայց ԱԺ փոխխոսնակ Ալենը նույն երեսփոխան Հրաչի հետ զվռնում է սրճարաններից սրճարան:

Ասում եք` ժողովուրդ, ՀԴՄ տպեք: Ով ՀԴՄ չի տպում նա բանակից է գողանում:

Բայց ձեր վարչապետի աշխատակազմի ղեկավարի ակումբում տևական ժամանակ է՝ ՀԴՄ չեն տպում:

Դուք իսկապե՞ս ուզում եք, որ ձեզ լուրջ ընդունեն: Դուք իսկապե՞ս կարծում եք, թե 70 տոկոսի վստահությունն ունեք:

Դուք կործանել եք ամեն բան: Դուք չարաշահել եք ձեր վստահությունը: Դուք գողացել եք ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ:

Դուք չքվելու եք շատ արագ, իսկ հավատն ու վստահությունն իշխանության նկատմամբ մենք վերականգնելու ենք ժողովրդին արժանի նոր իշխանության ձևավորմամբ»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմա էլ պնդում է, թե 26 ստորագրությունը բավարար չէ ՍԴ դիմելու համար և ՍԴ-ն չի կարող…

Опубликовано Arsen Babayan Четверг, 25 июня 2020 г.