Թրամփը հրաժարվել է հանգստյան օրերին գոլֆ խաղալու գնալ, որպեսզի Վաշինգտոնում մնա և «կարգ ու կանոն հաստատի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան օգտահաշվում հայտարարել է, որ հրաժարվել է հանգստյան օրերը Նյու Ջերսիում գտնվող գոլֆի ակումբում անցկացնելու ծրագրերից և մնացել է Վաշինգտոնում՝ այնտեղ «կարգ ու կանոնի հաստատմանը հետևելու համար»։

«Այս հանգստյան օրերին պատրաստվում էի Բեդմինսթեր, Նյու Ջերսի մեկնել, սակայն ցանկացա մնալ Վաշինգտոնում, որպեսզի վստահ լինեմ, որ օրենքն ու կարգը չեն խախտվում, հրկիզիչների, անարխիստների, թալանչիների և քարոզիչների մեծ մասի դեմն առնում են»,- գրել է նախագահը։

Ինչպես նշում է The Hill-ը, ուրբաթ Նյու Ջերսի մեկնելու դեպքում նախագահը Վաշինգտոն պետք է վերադառնար կիրակի, սակայն երկրում կորոնավիրուսի և բողոքի ցույցերի պատճառով ստեղծված բարդ իրավիճակը նրան ստիպել են հրաժարվել գոլֆ ակումբում հանգստյան օրերն անցկացնելու ծրագրերից։

«Ամեն անհրաժեշտ բան անում եմ մեր հասարակությունն ապահով պահելու համար, ուստի այս մարդիկ դատարանի առաջ են կանգնելու»,- հավելել է նա։

Աղբյուրը՝ Թերթ.ամ