ԱՄՆ-ի վերջին հույսը Ռուսաստանում՝ նույնասեռականներն են

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում: Ի դեպ, մենք վստահ ենք, որ ՀՀ իշխանությունները նույնպես հիմք և իրավունք ունեն կոշտ նախազգուշացնել այն երկրների դեսպանատներին, որոնք Երևանում լկտիբար և բացահայտորեն կախում են միասեռականության և այլ կեղտերի քարոզչության խորհրդանիշները: Նախ՝ Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպի մասին:

Հունիսի 25-ին, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը բարձրացրել է այսպես կոչված «ԼԳԲՏ համայնքի» դրոշը: Ամերիկացիների լկտի գործողությունը ջղագրգիռ արձագանք է առաջացրել Կրեմլի կողմից: Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա «ԼԳԲՏ համայնքի» դրոշի հայտնվելը, հակիրճ և կտրուկ հայտարարել է. «Անթույլատրելի է խախտել միասեռականության քարոզչությունն արգելող օրենքը. ոչ ոքի չի թույլատրվում: Մենք Կրեմլից չենք տեսնում ամերիկյան դեսպանատան շենքը: Բայց, անկասկած, դա տեսնում է մեր Արտաքին գործերի նախարարությունը: Ամեն դեպքում, մեր երկրում ոչ ավանդական սեռական փոքրամասնությունների քարոզչության դրսևորումը օրենքի համաձայն անընդունելի է»:

Ամերիկյան դեսպանատնից (Մոսկվայում) նույնպես մեկնաբանել են հունիսի 25-ին տեղի ունեցած գործողությունը՝ բացատրելով, որ ԼԳԲՏ դրոշը ստեղծվել է ամերիկացի նկարիչ և միասեռական ակտիվիստ Գիլբերտ Բեյքերի կողմից և, որպես հույսի և բազմազանության խորհրդանիշ, առաջին անգամ բարձրացվել է 1978-ի հունիսի 25-ին՝ ի պատիվ Գեյերի ազատության օրվա շքերթի Սան Ֆրանցիսկոյում: Իսկ Մոսկվայում դեսպանատան վրա այն բարձրացվել է, քանի որ հունիսը ԱՄՆ-ում «Հպարտության ամիս է», և ամերիկացիները նշում են այն փաստը, որ «յուրաքանչյուր ոք արժանի է ատելությունից, նախապաշարմունքներից և հետապնդումներից զերծ կյանքի»:

Տվյալ դեպքում, ըստ երևույթին, ԼԳԲՏ խմբերի ամերիկյան հովանավորները աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում և Հայաստանում, պարզապես պարտավոր են իմանալ, որ իրենց «հովանավորյալները» հայտնվելու են ավելի մեծ ռիսկային գոտում, հենց այն պատճառով, որ ԱՄՆ-ը հովանավորում է ոչ ավանդական սեռական փոքրամասնություններին, քան այն դեպքում, երբ նրանք աջակցություն չունեն այս երկրներից դուրս: Հարևան Վրաստանում մի քանի տարիների իրադարձությունները պարզ ցույց են տալիս, որ նույնիսկ պաշտոնական եկեղեցին հանդես է գալիս ավանդական արժեքների պաշտպանությամբ և կարող է մոբիլիզացնել հավատացյալ քրիստոնյաներին՝ համակարգված բողոքների ցույցերի՝ ի պաշտպանություն քրիստոնեության:

Ցանկություն ունենք նշել հետևյալը․ Երուսաղեմում, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատան շենքերից մեկը (Իսրայելում), քաղաքային իշխանությունները քողարկել են ԼԳԲՏ դրոշը և սեռական փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ տրանսպարանտը: Դա առաջացրել է ամերիկացի դիվանագետների վրդովմունքը, գրում է «The Times of Israel» թերթը: «Մինչ դեսպան Ֆրիդմանը հանդես է գալիս ԱՄՆ-ում անեքսիայի օգտին (նկատի ունեն Հորդանան գետի արևմտյան ափի հողերը անեքսիայի ենթարկելու՝ Իսրայելի իշխանությունների պլանը, որը համակարգում է պահանջում ամերիկյան կողմի հետ), դուք որոշե՞լ եք ներխուժել մեր ինքնիշխան տարածք», – վրդովվել է դեսպանատան աշխատակիցներից մեկը:

Ինչպես տեսնում եք, նույնիսկ Միացյալ Նահանգների «սեփականատիրոջ»՝ Իսրայելի իշխանությունները թքում են համասեռամոլության վաշինգտոնյան հովանավորների վրա: Հիշեցնում ենք, որ Երևանում արդեն մի քանի տարի ԼԳԲՏ դրոշը բարձրացնում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Ցանկանում ենք հարցնել մեր երկրի իշխանություններին և մեր Եկեղեցու բարձրագույն hիերարխիային. մինչև ե՞րբ տարատեսակ օտարերկրացիներ լկտիաբար խախտելու են մեր իսկ օրենքները: Չէ՞ որ Հայաստանում նույնպես չի թույլատրվում նույնասեռականության և այլ չարիքների քարոզչությունը: Աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրին հարիր չէ լռությամբ հետևել, թե ինչպես են արևմտյան որոշ երկրներ ցանկանում Հայաստանը վերածել Սոդոմի-Գոմորի:

Սերգեյ Շաքարյանց