Հրայր Թովմասյանն ինչո՞ւ մեկնեց արձակուրդ, ինչո՞ւ չքննվեց պատգամավորների դիմումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որի հետ խոսեցինք ԱԺ-ի կողմից անօրինականորեն «սղղցրած» Սահմանադրական փոփոխությունների օրենքի մասին, գնահատական տրվեց իշխանությունների հապշտապ արված քայլերին։ Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չմիացավ ԲՀԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, ի՞նչ մտավախություններ ուներ, և ի՞նչ հույսեր կան հակասահմանադրական նախաձեռնությունը կանխելու համար, «Լուսավոր Հայաստանը» դեռ պատրաստվում է Ռ․ Քոչարյանի գործը քննելուց հետո իր դիմումը ներկայացնել ՍԴ, արդյո՞ք ուշացած չի լինի այդ քայլը։ Դավիթ Խաժակյանի հավաստմամբ՝ օրենքը երկամսյա ժամանակահատված է նախատեսել դրա համար, այնպես որ իրենք դեռ պատրաստվում են դիմումը ներկայացնել։

Դավիթ Խաժակյանի կարծիքով հին, թե նոր կազմով դատարանը հնարավորություն կունենա օբյեկտիվորեն քննելու ընդդիմության դիմումը և արձանագրելու իշխանության կողմից թույլ տված անօրինականությունները։ Որից հետո ՍԴ-ն կորոշի, թե ինչպես պետք է օրենքը գերակայի։

Հաղորդման ընթացքում խոսեցինք նաև Դավիթ Խաժակյանի դեմ հարուցված քրեական գործից, որը նա իր նկատմամբ քաղաքական հետապնդում է համարում երկու անձանց նախաձեռնությամբ։ Ըստ նրա՝ ընդդիմությունն այսօր գտնվում է իշխանությունների խոշորացույցի տակ, ընդդիմության անդամներին անօրինական մեթոդներով հետապնդում են, փաստեր հավաքում և դրանք փորձում օգտագործել որպես շանտաժի գործիք։

Խոսեցինք նաև Երևանի քաղաքապետարանի կողմից համավարակի դեմ պայքարի համար չիրականացվող քայլերից, ինչո՞ւ է քաղաքապետարանը զլանում կատարել իր պարտավորությունները և ամեն ինչ թողնում չնչին բյուջե ունեցող համատիրությունների հույսին։

Մանրամասները՝ տեսանյութում